Երկրաբանի մասնագիտությունն ընտրած ԵՊՀ ուսանողներն արժանացան դրամական պարգևի:
05.06.2024

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներ Հրաչ Քառյանը և Մարինե Բանգոյանը՝ որպես լավագույն ավարտական աշխատանքի և լավագույն մագիստրոսական թեզի հեղինակներ, արժանացան դրամական պարգևի։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և գործընկեր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններից հետո հանձնաժողովը ընտրել է լավագույն աշխատանքները։ Ընտրված երկու աշխատանքների հեղինակները «Պետրոս Ալոյան» հիմնադրամի կողմից արժանացան 1500-ական եվրո դրամական պարգևի:
Պարգևատրման նպատակն է խրախուսել երկրաբանի մասնագիտությունն ընտրած ուսանողներին՝ ձեռք բերելու մասնագիտական խոր գիտելիքներ և դրանք կիրառելու գործնականում: