Հիմնադրամի Մասին

Հիմնադրամի Մասին


Հիմնադրամի Մասին

 

«Պետրոս Ալոյան» հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Հայկ Պետրոսի Ալոյանի կողմից ի հիշատակ իր հոր,  երկրաբանական գիտությունների դոկտոր, բնական գիտությունների ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ եւ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների դափնեկիր, Պետրոս Ալոյանի անունով:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ են բարերարներ, արվեստի գործիչներ, բժշկության, իրավագիտության եւ բիզնեսի ոլորտի մասնագետներ:

«Պետրոս Ալոյան» հիմնադրամի առողջապահական ծրագրերը նպատակ ունեն բարելավել Հայաստանում ապրող երեխաների առողջությունը, ապահովելով նրանց բոլորին հավասար հնարավորություններ ստանալու բժշկական օգնություն:

2017թ. սկսած «Պետրոս Ալոյան» հիմնադրամը, Հայաստանում Լիտվայի դեսպանության և Մեդիամաքս լրատվական գործակալության հետ համատեղ, պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակը՝  «Պատմական և ճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» անվանակարգում, որը շնորհվում է Երևանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մագիստրատուրայի լավագույն ավարտական աշխատանքի համար: