«Պետրոս Ալոյան» հիմնադրամն հովանավորել է Վիլնյուսում կայացած Յուրգիս Բալտրուշայտիսին նվիրված միջազգային կոնֆերանսը

«Պետրոս Ալոյան» հիմնադրամն հովանավորել է Վիլնյուսում կայացած Յուրգիս Բալտրուշայտիսին նվիրված միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել էր Լիտվայի մշակութային հետազոտությունների ինստիտուտը:
Կոնֆերանսին մասնակցել են գիտնականների տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Նրանք քննարկել են Բալտրուշայտիսի ժառանգությունը մշակույթի, պատմության, ճարտարապետության ոլորտներում միջոցառման հովանավորը «Պետրոս Ալոյան» հիմնադրամն էր:
Լիտվացի մեծանուն արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անունն արդեն 7 տարի ամուր կամրջել է «Պետրոս Ալոյան» հիմնադրամն ու Լիտվան կրթության և մշակույթի ոլորտներում:
«Հայկական ճարտարապետության վերաբերյալ Յուրգիս Բալտրուշայտիսի թողած աշխատությունները մեծ արժեք են ներկայացնում և կարևոր են մեր մշակույթի պատմությունը սերունդներին փոխանցելու առումով: Ուստի մեզ համար կարևոր էր այս կոնֆերանսի կայացումը» -, ասել է հիմնադրամի հիմնադիր Հայկ Ալոյանը, ով ներկա է գտնվել կոնֆերանսին:
«Պետրոս Ալոյան» հիմնադրամը ֆինանսավորում է Յուրգիս Բալտրուշայտիսի անվան ամենամյա կրթաթոշակը՝ նախատեսված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողների համար: